կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Արարատի մարզում հարսանիքի ժամանակ կրակոցներ են հնչել

Արարատի մարզում հարսանիքի ժամանակ կրակոցներ են հնչել

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների Արարատի մարզի գումարտակի պարեկներն ու Արտաշատի համայնքային ոստիկանները ոստիկանության Արտաշատի բաժին են ներկայացնում Արարատի մարզի բնակիչներ 33-ամյա Արմեն Ղ․-ին և 29-ամյա Մառլեն Ա․-ին։

Տեղում պարզվում է, որ Արմեն Ղ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով գտնվելով հարսանեկան արարողության ավտոշարասյան մեջ Քաղցրաշեն գյուղի Խ․ Աբովյան և Ս․ Շահումյան փողոցների խաչմերուկում իր մոտ եղած ատրճանակից 2 կրակոց է արձակում օդ։

Ոստիկաններին և պարեկներին կասկածյալը ներկայացնում է ատրճանակը, որը լիցքավորված է եղել 4 փամփուշտով ու փաստերի ճնշման տակ խոստովանում է, որ ինքն է «BMW»-ի միջից կրակոցներ արձակել։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։


  • Կիսվել: