չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Արարատի մարզում բախվել են Volga-ն և Hyundai Elantra-ն․ վերջինս կողաշրջված հայտնվել է փոսում․ 1 մարդ դիմել է հիվանդանոց

Արարատի մարզում բախվել են Volga-ն և Hyundai Elantra-ն․ վերջինս կողաշրջված հայտնվել է փոսում․ 1 մարդ դիմել է հիվանդանոց

Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Դալար-Այգեստան-Դվին ավտոճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Վահագն Սարգսյանի վարած «Volga» մակնիշի և Երևանի բնակիչ 30-ամյա Վահե Մկրտչյանի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է փոսում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդներից Վ․ Մկրտչյանը հետազոտման նպատակով դիմել է «Արտաշատ»  բժշկական կենտրոն։

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

  • Կիսվել: