շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Արարատի մարզում բախվել են թիվ 473 երթուղին սպասարկող «ГАЗель»-ն ու «Opel»-ը

Արարատի մարզում բախվել են թիվ 473 երթուղին սպասարկող «ГАЗель»-ն ու «Opel»-ը

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Դաշտավան բնակավայրում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է թիվ 473՝ Երևան-Դարբնիկ երթուղին սպասարկող, այդ պահին կանգառում ուղևոր իջեցնելու նպատակով կայանված «ГАЗель» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։

  • Կիսվել: