երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արարատի մարզում անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Niva ավտոմեքենայում. վարորդը ծանր ախտորոշմամբ տեղափոխվել հիվանդանոց

Արարատի մարզում անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Niva ավտոմեքենայում. վարորդը ծանր ախտորոշմամբ տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարր ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի եկեղեցու փողոցում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել Արցախի Հանրապետության բնակիչ, 51–ամյա Սասուն Հակոբյանի վարած ВАЗ 21214 մակնիշի 77 CG 577 համարանիշի ավտոմեքենայում՝ ընթացքի ժամանակ:

Մինչ հրշեջների ժամանումը, վարորդը փորձել է մարել հրդեհը, ինչի հետևանքով էլ այրվածքներ է ստացել: Ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արարատի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է «Արարատ» բժշկական կենտրոն, տեղում ցուցաբերել են առաջին անհրաժեշտ օգնությունը, որից հետո տեղափոխել են Երևանի «Այրվածքաբանության Ազգային Կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրա վիճակը գնահատել են ծանր:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2 սպայական գումարտակի 1-ին վաշտի 2 դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խոմբը՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնում նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: