չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արարատի մարզում 28-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է

Արարատի մարզում 28-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է

Արարատի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 00։15-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 28-ամյա Վանուշ Թ-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 339 կմ-ին՝ Այգավան գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ, 49-ամյա Սարգիս Ս-ին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ 

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: