հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արարատի մարզի որոշ բնակավայրերում հունիսի 8-28-ը  ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումով

Արարատի մարզի որոշ բնակավայրերում հունիսի 8-28-ը ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումով

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արևշատ» օրվա կարգավորիչ ջրամբարի վերանորոգմամբ պայմանավորված, ս.թ. հունիսի 8-ից մինչև հունիսի 28-ը ջրամատակարարումը Արարատի մարզի հետևյալ բնակավայրերում կիրականացվի ժամանակացույցի խախտումով և ջրի ճնշման անկումով՝ Արտաշատ քաղաքի՝ Ազատամարտիկների, Աբովյան, Կամո, Աղայան փողոցներ և Նշավան, Բյուրավան, Մխչյան, Մրգավետ, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Քաղցրաշեն, Ազատավան, Բերքանուշ, Դալար, Մրգավան գյուղեր:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: