շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արարատ համայնքում բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին նվիրված խաչքար

Արարատ համայնքում բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին նվիրված խաչքար

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր Արարատ համայնքում մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը:

Միջոցառմանը մասնակցում էին նաև Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սեդրակ Թևոնյանը և Սոս Ավետիսյանը, Արարատ համայնքից զոհված զինծառայողների ընտանիքների անդամները, հարազատներն ու ընկերները, ինչպես նաև համայնքի ղեկավար Կարեն Ղազարյանը և այլ համայնքապետեր, համայնքի բնակիչներ, հոգևորականներ:

Մասյացոտն թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ձեռամբ օծվեց Արարատ համայնքի Սուրբ Հակոբ եկեղեցու բակում տեղադրված խաչքարը, որից հետո Սրբազան հոր հանդիսապետությամբ կատարվեց նաև հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ մեր անմահ հերոսների:
Խաչքարը տեղադրվել է Արարատ համայնքի բնակիչ Վալոդյա Մկրտչյանի ազնիվ բարերարությամբ:
Խաչքարի քանդակագործն է Զաքար Բալումյանը, իսկ ճարտարապետը՝ Գարեգին Կնյազյանը:

  • Կիսվել: