կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Պապական նվիրակին

Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Պապական նվիրակին

Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Պապական նվիրակին, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից:

«Այսօր՝ Երկուշաբթի, 15 Յունուար 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Լիբանանի մօտ պապական նուիրակ Փաուլօ Պորճիա եպիսկոպոսին։

Եպիսկոպոսը Ֆրանսիս Պապին եւ Վատիկանի միջ-եկեղեցական բաժանմունքի նախագահ քարտինալ Քոխին կողմէ երկու նամակներ յանձնեց Վեհափառ Հայրապետին։

Նորին Ս. Օծութեան եւ պապական նուիրակին միջեւ կայացած հանդիպումը առիթ հանդիսացաւ տեսակէտներ փոխանակելու Լիբանանի կացութեան եւ յատկապէս նախագահական ընտրութեան առնչուած վերջին զարգացումներուն մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: