շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արամ Ա. Կաթողիկոսն ընդունել է հոգևոր առաջնորդ Ռաֆայել Պետրոսին

Արամ Ա. Կաթողիկոսն ընդունել է հոգևոր առաջնորդ Ռաֆայել Պետրոսին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսն ընդունել է հոգևոր առաջնորդ Ռաֆայել Պետրոսին, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից:

«Այսօր՝ Հինգշաբթի, 7 Դեկտեմբեր 2023-ին, հայ կաթողիկէ եկեղեցւոյ պետ Ռաֆաէլ Պետրոս ԻԱ. Հոգեւոր Տէրը Մայրավանք այցելելով աւելի քան մէկ ժամ հանդիպում ունեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հետ:

Հանդիպման ընթացքին քննարկումի նիւթ դարձան Վատիկանի մէջ վերջերս տեղի ունեցած «Սինոտալիթէ»ի նուիրուած կաթողիկէ եկեղեցւոյ եպիսկոպոսաց համագումարը, նոյն օրերուն Հռոմի մէջ կայացած Ս. Ներսէս Շնորհալի հայրապետին վախճանման 850 ամեակին նուիրուած գիտաժողովը, Հայաստան ապաստանած Արցախի գաղթականներու օժանդակութեան հարցը եւ Լիբանանի այժմու կացութեան առնչուած խնդիրներ:

Հոգեւոր Տիրոջ կ՚ընկերանային միաբան հայրեր, իսկ Վեհափառ Հայրապետին կողքին ներկայ էին Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահէ Արք. Փանոսեանը, Կաթողիկոսարանի մատենադարանի մատենադարանապետ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեանը եւ Միջին Արեւելքի միջ-եկեղեցեական եւ Կաթողիկոսարանի միջ-կրօնական յարաբերութեանց պատասխանատու Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: