Արամ Ա Կաթողիկոսի հրամանով լույս է տեսել «Հասկ հայագիտական տարեգիրքը»
Արամ Ա Կաթողիկոսի հրամանով լույս է տեսել «Հասկ հայագիտական տարեգիրք»-ը, հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից:
«Հրամանաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին, Կաթողիկոսարանի տպարանէն լոյս տեսաւ «Հասկ հայագիտական տարեգիրք»ի ԺԳ. տարուան թիւը՝ ձօնուած Ս. Ներսէս Շնորհալի Հայրապետին վախճանման 850-ամեակին։ Հատորին խմբագիրն է «Կիլիկիա» մատենադարանի եւ հնատիպերու ու ձեռագիրներու բաժանմունքներու տեսուչ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան։
Հրատարակութիւնը իրականացաւ մեկենասութեամբ Մհեր Տէր Յովհաննէսեան եւ ընտանիքին՝ ի յիշատակ Սաթիկ Տէր Յովհաննէսեանի։
Արամ Ա. Վեհափառ Հայրապետին՝ Շնորհալի Հայրապետին 850-ամեակին առիթով հրապարակուած սրբատառ կոնդակով բացուող գիրքը կը պարունակէ նոյն ամեակին առնչուող տասնչորս յօդուածներ, եօթը արխիւային եւ պատմական յօդուածներ, երաժշտական չորս մշակումներ եւ մատենագիտական երկու յօդուածներ»,-ասված է հաղորդագրության մեջ։