ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Առաջին անգամ գարնան բացմանը սարսափով եմ սպասում. Երևանում բնության հետ տեղի ունեցողը հանցանք է. Քրիստինե Վարդանյան

Առաջին անգամ գարնան բացմանը սարսափով եմ սպասում. Երևանում բնության հետ տեղի ունեցողը հանցանք է. Քրիստինե Վարդանյան

Առաջին անգամ գարնան բացմանը սարսափով եմ սպասում, քանզի գիտեմ, որ առջևում ծառերի սպանդն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը:

Նա նաեւ հավելել է. «Ըստ կառույցի որդեգրած քաղաքականության, Երևանը միայն ուղիղ և սլացիկ ծառերի քաղաք է և ոչ մի «Տ»-ձև, «դեֆորմացված» ծառ ապրելու իրավունք չունի… - Հիմա Մոսկովյանի ծառերը չկտրե՞նք, երեկ նիստից հետո՝ նախկինում խաղային ինդուստրիայի մենեջերը, կես կատակ, կես լուրջ, հարցնում էր Երևանի ավագանու անդամներին…

Քաղաքում Բնության հետ տեղի ունեցողը հանցանք է, երանի նրանց, ովքեր չեն հասկանում»։

  • Կիսվել: