շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Առաջին անգամ չեղարկվել է Նոբելյան մրցանակների շնորհման արարողությունը

Առաջին անգամ չեղարկվել է Նոբելյան մրցանակների շնորհման արարողությունը

Նոբելյան կոմիտեն որոշում է ընդունել չեղարկել Ստոկհոլմում  Նոբելյան մրցանակների հանձնման ավանդական արարողությունը՝ կապված աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ: Այդ մասին հաղորդվում է կազմակերպության մամուլի տեղեկագրում, գրում է Ria Novosti գործակալությունը։

«Ստոկհոլմի ֆիլհարմոնիայում Նոբելյան մրցանակների հանձնման ավանդական արարողությունը եւ քաղաքապետարանի ավանդական ճաշկերույթը չեղյալ կհայտարարվեն այս տարի։ Դրա փոխարեն կլինեն ուղիղ հեռարձակում քաղաքապետարանից և դափնեկիրների հետ առցանց հեռարձակում, որի ընթացքում նրանց կշնորհվեն պատվոգրեր և մեդալներ», - ասված է հաղորդագրության մեջ:

Մրցանակների հանձնման ավանդական արարողությունը տեղի է ունենում ամեն տարի Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին: Մրցանակակիրները մրցանակներ են ստանում Շվեդիայի թագավորի ձեռքից։

  • Կիսվել: