շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Առաջիկայում Մանկավարժական համալսարանի լուրջ վերափոխման խնդիր ունենք. Անդրեասյան

Առաջիկայում Մանկավարժական համալսարանի լուրջ վերափոխման խնդիր ունենք. Անդրեասյան

Այսօր ունենք մեր երկրում քիչ հանդիպող մի իրավիճակ մանկավարժական համալսարանում, երբ ղեկավար կազմում կանայք գերակշռում են. ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն ու երեք պրոռեկտորները կին են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

՛՛Սա խորհրդանշական է, որովհետև կրթության ոլորտում և մանկավարժության մեջ կանայք կազմում են գերակշիռ մեծամասնություն և այժմ այդ մեծամասնությունը նաև արտացոլված է կառավարման օղակում, ինչը լուրջ պատասխանատվություն է։

Առաջիկայում մանկավարժական համալսարանի լուրջ վերափոխման խնդիր ունենք՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: