չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Առաջիկա տարիներին աղջիկները ամենաթոփ տեղերից տղաներին դուրս են մղելու. Դա լինելու է առանց քվոտաների սահմանմն. Փաշինյան

Առաջիկա տարիներին աղջիկները ամենաթոփ տեղերից տղաներին դուրս են մղելու. Դա լինելու է առանց քվոտաների սահմանմն. Փաշինյան

Մեր աղջիկների մրցունակությունը աճում է և առաջիկա տարիներին այս պրոցեսը անխուսափելիորեն գնալու է, ես դրանում համոզվել եմ: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ասում են՝ քվոտա սահմանենք կանանց համար: Ոչ մի քվոտայի կարիք չկա, աղջիկները ամենաթոփ տեղերից ոչ թե դուրս են մղելու տղաներին, այլ թափուր է լինելու այդ տեղը, քանի որ այդ տեղը զբաղեցնելու վիճակի տղաներ չեն լինելու ուղղակի։  Մենք այս երևույթը տեսնելու ենք առանց քվոտայի, առանց ԵՄ ծրագրերի, առանց չգիտեմ, ֆեմինիստական շարժումների և այլն: Եվ դա մենք մեր ձեռքով արել ենք:

Ես դժգոհ չեմ, որ աղջիկների մրցունակությունն աճում է, ես դժգոհ եմ, որ դա վատ սոցիալ հոգեբանության պատճառով է այդպես: Մենք սրա մասին պետք է մտածենք»,- հայտարարեց Փաշինյանը:

 

  • Կիսվել: