հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Առաջիկա 2-3 ժամում «Վարդաշեն» ենթակայանից բաշխվող էլեկտրամատակարարումն ամբողջովին կվերականգնվի բոլոր հասցեներում. ՀԷՑ

Առաջիկա 2-3 ժամում «Վարդաշեն» ենթակայանից բաշխվող էլեկտրամատակարարումն ամբողջովին կվերականգնվի բոլոր հասցեներում. ՀԷՑ

ՀԷՑ-ի վթարված 110/35/6 կՎ «Վարդաշեն» ենթակայանում 6 կՎ թվով 23 նոր բջիջների, դրանց ռելեական պաշտպանությունն ապահովող օպերատիվ հոսանքի, անհրաժեշտ ենթակառուցվածքների և ենթակայանը սնող նոր մալուխային գծերի վերջին միացումներն են արվում։ Այս մասին հայտնում է ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
 
«ՀԷՑ-ի հարյուրավոր մասնագետներ շուրջ 44 ժամ՝ առանց մեկ րոպե դադարի, իրականացրել են ահռելի աշխատանք և կատարել հսկայածավալ հետվթարային, մոնտաժային և կարգաբերման աշխատանքներ՝ հնարավորինս շուտ վերականգնելու էլեկտրամատակարարումը նախօրեին տեղի ունեցած խոշոր էներգատեխնիկական վթարի հետևանքով հոսանքազրկված բոլոր հասցեներում։
 
Առաջիկա 2-3 ժամերի ընթացքում «Վարդաշեն» ենթակայանից բաշխվող էլեկտրամատակարարումն ամբողջովին կվերականգնվի բոլոր հասցեներում։
 
Հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունն ու ըմբռնումը՝ պատճառված անհարմարությունների համար»,-նշել է նա։
 

  • Կիսվել: