Եմենի հութիները հրթիռային հարված են հասցրել Թել Ավիվում տեղակայված ռազմական օբյեկտի վրա
Եմենի հութիները նոր հրթիռային հարված են հասցրել Թել Ավիվում իսրայելական օկուպացիայի տակ տեղակայված ռազմական օբյեկտի վրա, տեղեկացնում է YPA-ն:
Նշվում է, որ հութիների բանակի խոսնակ, բրիգադային գեներալ Յահյա Սարիեն հանդես է եկել հեռուստատեսային հայտարարությամբ՝ շեշտելով, որ հրթիռային ուժերը հարվածել են իսրայելական ռազմական օբյեկտին «Պաղեստին 2» կոչվող հիպերձայնային բալիստիկ հրթիռով՝ նշելով, որ գործողությունը հաջող է անցել:
Եմենցի գեներալը հավելել է, որ իրենք «կշարունակեն պաշտպանել Պաղեստինի ժողովրդի շահերը՝ աջակցելով Գազայի դիմադրությանը նոր ռազմական գործողություններով, քանի դեռ ագրեսիան չի դադարեցվել և շրջափակումը չի եղարկվել»։
Եմենի հութիները նոր հրթիռային հարված են հասցրել Թել Ավիվում իսրայելական օկուպացիայի տակ տեղակայված ռազմական օբյեկտի վրա, տեղեկացնում է YPA-ն: