կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Առաջարկվում է բժշկական արտադրատեսակների արտադրության և սպասարկման լիցենզավորման պարտադիր պահանջը երկարաձգել

Առաջարկվում է բժշկական արտադրատեսակների արտադրության և սպասարկման լիցենզավորման պարտադիր պահանջը երկարաձգել

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 21-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի տեղեկացմամբ  օրենքի նախագծի ընդունման նպատակը բժշկական արտադրատեսակների արտադրությամբ կամ սպասարկմամբ զբաղվողներին լիցենզավորման գործընթացին պատշաճ պատրաստվելու համար ողջամիտ ժամանակահատված տրամադրելն է:

Այդ նպատակով  առաջարկվում է բժշկական արտադրատեսակների արտադրության և սպասարկման  լիցենզավորման պարտադիր պահանջը 2024 թվականի հունվարի 1-ից  երկարաձգել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:

Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

  • Կիսվել: