երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Առաջարկվել է արդյունավետ օրենսդրական մեխանիզմներ սահմանել նպաստառուների կողմից իրենց իրավունքների իրացման համար

Առաջարկվել է արդյունավետ օրենսդրական մեխանիզմներ սահմանել նպաստառուների կողմից իրենց իրավունքների իրացման համար

Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ հոկտեմբերի 27-ին ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել նպաստի համակարգում առկա խնդիրների վերաբերյալ աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը և  պետի տեղակալ Անի Չիլինգարյանը:

Հանձնաժողովի անդամները բարձրացրել են պետական նպաստների համակարգում առկա վարչարարության խնդիրները, մասնավորապես, նպաստառուի հաշվառման և փաստացի բնակության հասցեների անհամապատասխանության, հասցեի փոփոխության դեպքում տարածքային կենտրոններին տեղեկացնելու պարտավորության չիմացության կամ այլ հիմքերով նպաստի իրավունքի դադարեցման հետ կապված հարցերը:

Նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից վերջին մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքը և վեր հանած խնդիրները, որոնք հիմնականում պայմանավորված են համապատասխան էլեկտրոնային շտեմարանների բացակայությամբ: Պատգամավորների կողմից առաջարկվել է առավել արդյունավետ օրենսդրական մեխանիզմներ սահմանել նպաստառուների կողմից իրենց իրավունքների արդյունավետ իրացման համար:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև ոլորտին վերաբերող այլ հարցերի, որոնք արձանագրվել են պատգամավորների կողմից քաղաքացիների ընդունելությունների ժամանակ:

  • Կիսվել: