ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արագածոտնում կյանքի է կոչվում 2022-ի առաջին սուբվենցիոն ծրագիրը․ Շամիրամում ավարտական փուլում են 2855,5 քմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները

Արագածոտնում կյանքի է կոչվում 2022-ի առաջին սուբվենցիոն ծրագիրը․ Շամիրամում ավարտական փուլում են 2855,5 քմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները

Արագածոտնում կյանքի է կոչվում 2022-ի առաջին սուբվենցիոն ծրագիրը․ Շամիրամում ավարտական փուլում են 2855,5 քմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, հայտնում են  Աարագածոտնի մարզպետարանից:

Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ՝ սուբվենցիոն ծրագրերով, այս տարի ևս իրականացվում են մարզը բարենորոգելու, համայնքները զարգացնելու ծավալուն աշխատանքներ։

Մասնավորապես, 2022թ․ Արագածոտնում հաստատվել են 23 սուբվենցիոն ծրագրեր, որոնք կիրագործվեն բոլոր համայնքներում։

Սույն ծրագրերի ընդհանուր նախնական արժեքը կազմում է 3 մլրդ 318 մլն 415 հազար 590 ՀՀ դրամ։
Մարզում շինարարական ակտիվ եռուզեռ է, և ուրախ ենք արձանագրել, որ արդեն ավարտական փուլում է Շամիրամ համայնքում սուբվենցիոն ծրագրով իրականացվող ասֆալտապատման ծրագիրը։

 Ծրագրի վերջնական արժեքը 26 133 056 ՀՀ դրամ է, որի 35 տոկոսը պետությունն է համաֆինանսավորել, 65 տոկոսը ներդրվել է համայնքի կողմից։

Ընդհանուր ասֆալտապատվել է 2855,5 քմ ճանապարհ։

  • Կիսվել: