հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արագածոտնում բախվել են Opel-ն ու բեռնատար Mercedes-ը, «Աթենք» ՍՊԸ-ի առաքիչը հոսպիտալացվել է

Արագածոտնում բախվել են Opel-ն ու բեռնատար Mercedes-ը, «Աթենք» ՍՊԸ-ի առաքիչը հոսպիտալացվել է

Փետրվարի 1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ ժամը 07։30-ի սահմանում Ագարակ-Ոսկևազ գյուղերի խաչմերուկում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչը՝ 28-ամյա Վարդան Մ-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ՝ 56-ամյա Ղուկաս Ն․-ի վարած բեռնատար Mercedes-ը, գրում է shamshyan.com-ը։

Ըստ վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 24-ամյա Հայկազ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ բժշկական կենտրոն։  Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Ըստ աղբյուրի՝ վարորդներից Ղուկաս Ն․-ն աշխատում է «Աթենք» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ, իսկ հիվանդանոց տեղափոխված Հայկազ Ս-ն՝ նույն ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ։ 

  • Կիսվել: