երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
 Արագածոտնի մարզում Toyota Camry-ն բախվել է քարերին ու կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Արագածոտնի մարզում Toyota Camry-ն բախվել է քարերին ու կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Այսօր՝ հունվար 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Toyota Camry մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու կողաշրջվել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 38-ամյա Արսեն Ամիրյանն ու 29-ամյա Եղիա Կոլակյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից ու օպերատիվորեն ժամանած Թալինի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Թալին» բժշկական կենտրոն:

 Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, դասակի հրամանատար Հարություն Պողոսյանի ու ավագ պարեկ Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:Ժամանել են նաև ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: 

Վթարի մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչ խումբը՝ օրվա պետասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու է վարորդի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

  • Կիսվել: