ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արագածոտնի մարզում կվերանորոգվի շուրջ 113 ներհամայնքային ճանապարհ

Արագածոտնի մարզում կվերանորոգվի շուրջ 113 ներհամայնքային ճանապարհ

Արագածոտնի մարզում 2020թ. սուբվենցիոն ծրագրով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները մեկնարկել են: Այս տարի ասֆալտապատվում են Աշտարակ քաղաքի շուրջ 6.5 կմ երկարությամբ ներհամայնքային փողոցներ, բազմաբնակարան շենքերի բակեր:

Մասնավորապես, Շիրազի փողոց, Գրիգոր Լուսավորիչ փողոց, Իսահակյան փողոց, Թաղիադյան փողոց, Տանձանոց թաղամաս 1 փողոց, Գետափնյա փողոց, Զորավար Սմբատի փողոց, Լինչի փողոց, Հեքիմյան փողոց, Չարենցի փողոց, Գրիբոյեդովի փողոց, Խորենացու փողոց, Դատումյան փողոց /37 փողոց/, Սուրբ Սարգիս փողոցին հատվող N20 փողոց, Վարդգես Պետրոսյան 4 շենքի բակ, Ներսես Աշտարակեցու 78 շենքի բակ, Տիգրան Մեծի 40 շենքի բակ, Տիգրան Մեծի 21 շենքի բակ՝ հարակից ճանապարհով, Տիգրան Մեծի 28Ա շենքի բակ, Ա. Մանուկյան շենքի բակ՝ հարակից տարածքներով, Աշտարակի քաղաքային կամուրջ, Աշտարակի փոստի շենքի հարակից տարածք, Աշտարակ համայնքի գերեզմանատան արևելյան և արևմտյան մուտքերի ու միջնամասի ճանապարհահատված:

Կկատարվեն նաև կենտրոնական փողոցների փոսային նորոգման, քայքայված հատվածների փոխարինման աշխատանքներ: Ծրագրի արժեքը 214 մլն 230.2 հազար դրամ է, որի 45%-ը ՀՀ կառավարության, 55%-ը Աշտարակ համայնքի ներդրումն է:

Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ Արագածոտնի մարզում այս տարի կվերանորոգվեն ավելի քան 42 կմ երկարությամբ շուրջ 113 ներհամայնքային ճանապարհներ, որոնց ընթացքի մասին կներկայացվի հաջորդիվ:

  • Կիսվել: