հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արագածոտնի մարզում բախվել են Nissan Juke-ը, «06»-ն ու քարով բարձված բեռնատարը, վերջինս կողաշրջվել է

Արագածոտնի մարզում բախվել են Nissan Juke-ը, «06»-ն ու քարով բարձված բեռնատարը, վերջինս կողաշրջվել է

Հուլիսի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմանում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի՝ Սասունիկ գյուղի վարչական տարածքում բախվել են 43-ամյա Սևակ Դ․-ի վարած քարով բարձված Hovo մակնիշի բեռնատարը, 31-ամյա Մարինա Հ․-ի վարած Nissan Juke մակնիշի և 28-ամյա Աբրահամ Բ․-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ քարով բարձված բեռնատարը կողաշրջվել է, թափված քարն էլ մասամբ փակել է ճանապարհը։

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։

  • Կիսվել: