ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արագածոտնի մարզպետը պետական պարգևներ է հանձնել զոհված զինծառայողների ընտանիքներին

Արագածոտնի մարզպետը պետական պարգևներ է հանձնել զոհված զինծառայողների ընտանիքներին

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանը, համայնքների ղեկավարների ուղեկցությամբ, այցելել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս անմահացած զինծառայողների ընտանիքներին՝ մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և խիզախության համար հետմահու շնորհված պետակական պարգևները հանձնելու նպատակով:

Վաչագան Հրաչիկի Դարբինյանը /Արագածավան համայնք/ ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով «Մարտական ծառայություն» մեդալով են պարգևատրվել՝

Սարո Ռազմիկի Գրիգորյանը /Թալին համայնք/

 Հարություն Անդրանիկի Ֆահրադյանը /Թալին համայնք/

 Սեդրակ Հենրիկի Լևոնյանը /Ակունք համայնք/

 Արթուր Աշոտի Սարգսյանը /Եղնիկ համայնք/

 Վահան Վարդանի Մելքոնյանը /Կաքավաձոր համայնք/

 Սերյոժա Վազգենի Երանոսյանը /Կոշ համայնք/

 Արմեն Արայիկի Բեգանյանը /Ուջան համայնք/

 Հենրիկ Արայիկի Գինոսյանը /Ագարակ համայնք/

«Քաջարի մարտիկ» կրծքանշանով են պարգևատրվել

 Համլետ Կարենի Մեխակյանը /Կոշ համայնք/

 Գոռ Կարենի Կարապետյանը /Ագարակ համայնք/

Հավերժ փառք ու խոնարհում հանուն հայրենիքի քաջաբար մարտնչած ու իրենց կյանքը զոհաբերած մեր եղբայրների հիշատակին:

  • Կիսվել: