ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց. Լարսը բաց է

Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց. Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

  • Կիսվել: