կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

  • Կիսվել: