երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Արագածոտնի բնակիչն անզգուշաբար կրակել է ոտքին և մահացել

Արագածոտնի բնակիչն անզգուշաբար կրակել է ոտքին և մահացել

Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ 31-ամյա տղամարդն անզգուշաբար կրակել է ոտքին և մահացել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։ Հոկտեմբերի 6-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա տղամարդը։ 

Պարզվել է, որ Արագածոտն-Կոշ ճանապարհին տղամարդն իր «ԳԱԶ-53» մակնիշի մեքենայի սրահում համագյուղացու «ՏՕԶ 63» որսորդական ողորկափող հրազենից անզգուշաբար կրակել է իր ոտքին: 31-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է: Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ 

  • Կիսվել: