երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արագածի տարածաշրջանում, Ջերմուկում ձյուն է տեղում. Սյունիքում ու Ճամբարակում մառախուղ է

Արագածի տարածաշրջանում, Ջերմուկում ձյուն է տեղում. Սյունիքում ու Ճամբարակում մառախուղ է

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

ԱԻՆ-ից հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Ճամբարակ քաղաքում մառախուղ է։  

Արագածի տարածաշրջանում և Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։

  • Կիսվել: