հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Արագած-Ապարան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արագած-Ապարան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Ապարանի տարածաշրջանի և Արագած-Ապարան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Աշոցքի, Ամասիայի, Գյումրիի տարածաշրջաններում, Ծաղկաձոր, Հրազդան քաղաքներում, Լանջառ, Լուսաշող, Լանջանիստ գյուղերում, Սպիտակի և Տիգրանաշենի ոլորաններում տեղում է ձյուն։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

  • Կիսվել: