երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արաբկիր վարչական շրջանում ավանդական երգուպարով նշվել է Սուրբ Զատիկը (լուսանկարներ, տեսանյութ)

Արաբկիր վարչական շրջանում ավանդական երգուպարով նշվել է Սուրբ Զատիկը (լուսանկարներ, տեսանյութ)

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, Զատիկը, մեծ շուքով է նշվել Արաբկիր վարչական շրջանում, Սուրբ Խաչ եկեղեցուն հարակից տարածքում:

Պատարագին հաջորդել է լարախաղացի/փահլեվան/ կատարում, օրվա խորհրդով հյուրասիրություն, երաժշտական ազգագրական համարներ <<Վարք Հայոց>> երգի-պարի խմբի բեմականացմամբ, ավանդական պաստառի մոտ լուսանկարվելու հնարավորություն և այլ անակնկալներ:

Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:

  • Կիսվել: