«Արաբկիր» ԲԿ-ում 14 տարեկան երեխա է կյանքից հեռացել
«Արաբկիր» ԲԿ–ում 14–ամյա երեխա է մահացել։ «Արաբկիր» ԲԿ–ից հաղորդում են, որ մահացած 14–ամյա երեխան մեծ քանակի դեղեր էր ընդունել։
«14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր է ընդունել և սուր թունավորմամբ տեղափոխվել Ալավերդիի հիվանդանոց, որտեղից սուր երիկամային անբավարարության պատճառով մեկ օր անց տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր։ Ախտորոշվել է բազմաօրգանային սուր անբավարարություն, և բժիշկների ջանքերը, ցավոք, արդյունք չեն տվել»։