երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Արա Աբրահամյանը շնորհավորել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ

Արա Աբրահամյանը շնորհավորել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ

Ռուսաստանի հայերի միությունը և Համաշխարհային հայկական կոնգրեսը շնորհավորել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ:

՛՛Մեծարգո Սերգեյ Վիկտորովիչ,

Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ 75-ամյա հոբելյանի առթիվ: Դուք ճանաչված և հարգված եք ամբողջ աշխարհում՝ որպես փայլուն մասնագետ և բազմակողմանի անձնավորություն:

Նման ճակատագրական ժամանակաշրջանում ղեկավարելով մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ Դուք արժանիորեն ներկայացնում և պաշտպանում եք Ռուսաստանի Դաշնության՝ որպես համաշխարհային տերության շահերը միջազգային ամենաբարձր մակարդակով՝  անշեղորեն բարձրացնելով նրա հեղինակությունը:

Դուք եզակի անձնավորություն եք՝ պայծառ, տաղանդավոր, շողշողացող, հումորի անզուգական զգացումով: Մենք՝ Ռուսաստանի հայերի միությունում, բարձր ենք գնահատում և արժևորում մեր միջև ձևավորված բարի և կառուցողական հարաբերությունները՝ անկեղծորեն հույս ունենալով, որ դրանք կշարունակվեն և կզարգանան:

Անկեղծորեն մաղթում ենք Ձեզ, մեծարգո Սերգեյ Վիկտորի, նորանոր հաջողություններ Հայրենիքին Ձեր անմնացորդ ծառայության մեջ, քաջառողջություն և կյանքի անսպառ եռանդ, որը թույլ է տալիս ժամանակ գտնել ձեր սիրած զբաղմունքների համար, որտեղ դուք ցուցաբերում եք ձեր ուշագրավ տաղանդ նույնքան հաջող, որքան Ձեր անբասիր մասնագիտական գործունեության մեջ:

Անփոփոխ հարգանքով՝ Արա Աբրահամյան՛՛,-ասված է շնորհավորական ուղերձում:

  • Կիսվել: