կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Աքորու քարափից քաղաքացի է ընկել․ փրկարարները ձորից դուրս են բերել 17–ամյա աղջկա

Աքորու քարափից քաղաքացի է ընկել․ փրկարարները ձորից դուրս են բերել 17–ամյա աղջկա

Նոյեմբերի 10-ին, երեկոյան 9-ի սահմաններում ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Աքորու քարափից քաղաքացու ընկնելու վերաբերյալ: Հրշեջ փրկարարները գյուղացիների օգնությամբ ձորից դուրս են բերել 17-ամյա աղջկա, ով ծանր վիճակում տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն:

Կրծքավանդակի,ազդրի կոտրվածքներ,գլխուղեղի ցնցում է ստացել դեռահասը, կեսգիշերին տեղափոխվել մայրաղաղաք՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց։

  • Կիսվել: