ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Աքորի, Կաճաճկուտ, Ակներ, Ջիլիզա բնակավայրերում ահա այսպես են մեզ ընդունել վերջին 4 տարիներին. Մկրտչյան

Աքորի, Կաճաճկուտ, Ակներ, Ջիլիզա բնակավայրերում ահա այսպես են մեզ ընդունել վերջին 4 տարիներին. Մկրտչյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը լուսանկարներ է հրապարակել Ալավերդու բնակավայրերից՝ ներկայացնելով, թե ինչպես են իրենց ընդունել նշված վայրերում վերջին չորս տարիներին:

Պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ գրելով. ՛՛Ալավերդի համայնքի Աքորի, Կաճաճկուտ, Ակներ, Ջիլիզա բնակավայրերում ահա այսպես են մեզ ընդունել վերջին 4 տարիներին։ 

Պարբերաբար այցելել ենք գյուղեր, շրջել տուն առ տուն, հավաքագրել խնդիրներ ու գնացել դրանց լուծումների հետևից։ Իսկ ջերմությունը, որ ստացել ենք մեր սիրելի գյուղացիներից, մեզ անընդհատ առաջ է մղել աշխատելու ավելի ջանասիրաբար։ Շնորհակալ եմ, այս վերաբերմունքը երբեք չեմ մոռանա՛՛:

  • Կիսվել: