Ապրիլի 23-ին և 24-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
Ապրիլի 23-ին և 24-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
«Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հասարակական կարգի պահպանության, անվտանգության ապահովման, քաղաքացիների հոսքերի արդյունավետ կառավարման և պետական արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կգործեն երթևեկության և տեղաշարժի ժամանակավոր սահմանափակումներ»,–ասված է հաղորդագրությունում։
Ապրիլի 24-ին՝ ժամը 6։00-ից 24։00-ը, տրանսպորտային միջոցների համար երկկողմանի փակ կլինեն՝
Քաղաքացիների մուտքի և ելքի կազմակերպում
Այստեղից քաղաքացիների համար կկազմակերպվի համայնքային ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներով անվճար փոխադրում։
Հիշատակի միջոցառման խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման նպատակով արգելվելու է քաղաքացիների ընդհանուր հոսքին հակառակ տեղաշարժը՝ բացառությամբ ակնհայտ հաշմանդամություն ունեցող և նրանց ուղեկցող անձանց համար։
«Պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ժամը 07։00-ից 10։00-ն ժամանակավորապես կսահմանափակվի քաղաքացիների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր»,– տեղեկացնում է ՆԳՆ–ն։
️Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 23-ին՝ ժամը 18։00-21։00-ն ընկած ժամանակահատվածում, կսահմանափակվի երթևեկությունը Հանրապետության հրապարակ մտնող փողոցներում։
️Ժամը 20։00-ից կսահմանափակվի երթևեկությունը հետևյալ ուղղությամբ՝ Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա - Ֆրանսիայի հրապարակ, Բաղրամյան պողոտա -Բարեկամության հրապարակ, Կիևյան փողոց - Կիևյան կամուրջ՝ մինչև Հալաբյան և Քըրք Քըրքորյան փողոցների խաչմերուկ ճանապարհահատվածում։


