կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ապրիլի 13-ի ցերեկը լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում սպասվում են ձյուն և ձնախառն անձրև, հովտային գոտիներում՝ անձրև

Ապրիլի 13-ի ցերեկը լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում սպասվում են ձյուն և ձնախառն անձրև, հովտային գոտիներում՝ անձրև

Հանրապետության տարածքում ապրիլի 13-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 14-ին, 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին առանձին վայրերում՝ առատ։ Տեղումները ապրիլի 13-ի ցերեկը լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան և ձնախառն անձրևի, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։  Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին ավտոճանապարհներին՝ նաև մերկասառույց։

Տավուշի և Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Արարատյան դաշտում առաջիկա օրերին ցրտահարություն չի կանխատեսվում։

Ապրիլի 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 15-17-ն աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով։

Երևան քաղաքում ապրիլի 13-ի ցերեկը, 15-ի գիշերը սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 18-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 14-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

  • Կիսվել: