երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Ապօրինի ծառահատում Վահագնաձոր գյուղի անտառում․ Գուգարքի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Ապօրինի ծառահատում Վահագնաձոր գյուղի անտառում․ Գուգարքի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բացահայտել են Վահագնաձոր գյուղի անտառից ապօրինի ծառահատումը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Դեկտեմբերի 11-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների աչալուրջ ծառայության շնորհիվ ապօրինի ծառահատման հերթական դեպքը բացահայտվեց:

Ժամը 20.30-ի սահմաններում ոստիկանները Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում ստուգել են նույն գյուղի 44-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:

Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ գյուղի հարակից անտառից բենզասղոցով ապօրինի հատել է ծառեր:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: