Ապօրինի ծառահատման համար բերման է ենթարկվել Եղեգնուտի բնակիչը
Նախօրեին, ժամը 13-ի սահմաններում ոստիկանության Գուգարքի բաժնում «Հայանտառ»-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղից գրություն է ստացվել, որ հոկտեմբերի 3-ին անտառում շրջայցի ժամանակ հայտնաբերվել են ապօրինի հատված 63 տարբեր տեսակի ու տրամաչափի ծառեր, տեղեկացնում են ոստիկանությունից:
Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ նույն օրը ժամը 15.10-ին ոստիկանները բերման են ենթարկել Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակչի:
Նա բացատրություն է տվել, որ սեպտեմբերին Եղեգնուտ գյուղի հարակից «Մքոյի թալա» կոչվող հանդամասից, բենզասղոցի գործադրմամբ հատել է նշված ծառերը և տեղափոխել իր տան բակ:
Նշանակվել է մասնագիտական ստուգում, պետությանը պատճառված վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: