երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ապօրինի հատել էին 50 կաղնի. Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Ապօրինի հատել էին 50 կաղնի. Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Դեկտեմբերի 9-ին «Հայանտառ» ՊՈԱԿ Արագածոտնի մարզի անտառտնտեսությունից ոստիկանության Աշտարակի բաժին անտառախախտման արձանագրություն էր ստացվել։  Նոյեմբերի 30-ին Բյուրականի անտառպետության աշխատակիցը նշված անտառպետության 2-րդ պահաբաժնում  հայտնաբերել  էր ապօրինի հատված  տարբեր տրամաչափի 50 կաղնի։

Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների  արդյունքում պարզվեց, որ ծառերն ապօրինի հատել էին Բյուրական գյուղում բնակվող  33, 40 և 59 տարեկան երեք տղամարդիկ։ Նրանք բաժնում հայտնել են, որ փայտանյութը բենզասղոցով  իրենք են հատել ՝ որպես վառելափայտ օգտագործելու նպատակով։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդիկ և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։  

  • Կիսվել: