կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ապարանի ջրամբարից դուրս է բերվել տղամարդու դի

Ապարանի ջրամբարից դուրս է բերվել տղամարդու դի

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հունիսի 17-ին Ապարանի ջրամբարի հարակից տարածքում գտնվող «Պողոս-Պետրոս» չգործող եկեղեցու մոտ ջրամբարից դուրս բերված դիակի փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Այդ օրը, ժամը 15։50-ի սահմաններում ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որ նշված ջրամբարում քաղաքացի է ջրահեղձ եղել։

Դեպքի վայր է ժամանել ԱԻն ջրասուզակը, ով ջրամբարից դուրս է բերել Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Էդիկ Ս-ի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա իր ընկերոջ՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 34-ամյա Շարո Հ-ի հետ այցելել են Ապարանի ջրամբար, որտեղ Էդիկ Շ-նի հետ միասին օղի են օգտագործել, ինչից հետո վերջինս լողանալու նպատակով մտել է ջուրը և ջրահեղձ է եղել։

Դեպքի վար ժամանած դատական բժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

  • Կիսվել: