երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Անվտանգությունը սկսվում է յուրաքանչյուրիցս. ՆԳՆ

Անվտանգությունը սկսվում է յուրաքանչյուրիցս. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ երթևեկության կանոնների պահպանումը միայն լուսացույցներին ու ճանապարհային նշաններին հետևելը չէ։ Մեքենա վարելիս անհարկի աղմուկ ստեղծելը և քաղաքացիների անդորրը խաթարելը ենթադրում է օրենքով սահմանված պատասխանատվություն։

«Տոնական օրերին պահպանե՛ք հասարակական կարգը, հարգե՛ք մյուսների հանգիստն ու տոնական տրամադրությունը։ Անվտանգությունը պետության պարտավորությունն է, կարգապահությունը՝ յուրաքանչյուրիս պատասխանատվությունը։ Հետևաբար՝ անվտանգությունը սկսվում է յուրաքանչյուրիցս»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: