ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Անվտանգային բարդ կացությունն առավել ծանրանում է ներքին պառակտումներով. Գարեգին Բ

Անվտանգային բարդ կացությունն առավել ծանրանում է ներքին պառակտումներով. Գարեգին Բ

Անվտանգային մարտահրավերների հետեւանքով ստեղծված բարդ կացությունը առավել ծանրանում է ներքին պառակտումներով եւ ճգնաժամային նոր իրավիճակներով: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Սուրբ Հարության հայրապետական պատարագի ժամանակ ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:

«Աշխարհաքաղաքական ներկա տագնապալի զարգացումների պայմաններում ազգային ու հայրենական մեր կյանքը եւս գտնվում է լրջագույն հիմնախնդիրների առջեւ: Մտահոգիչ են նաեւ մեր իրականության մեջ չդադարող մերժելի գործողություններն ու արշավները՝ ընդդեմ ազգային եւ քրիստոնեական մեր ինքնության ու անցյալի»,- ասաց Գարեգին Բ-ն:

Կաթողիկոսի խոսքով, միաբանությունն է մեր ազգի հզորացման եւ արժանապատիվ կյանքի վերականգնման ամուր եւ հուսալի հիմքը:

  • Կիսվել: