չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
Անվտա՞նգ է արդյոք Temu-ում անձնագրի տվյալների տեղադրումը. մեկնաբանում է Սամվել Մարտիրոսյանը

Անվտա՞նգ է արդյոք Temu-ում անձնագրի տվյալների տեղադրումը. մեկնաբանում է Սամվել Մարտիրոսյանը

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը անդրադարձել է Թեմուում տվյալների անվտանգության խնդրին:

Սոցցանցի իր էջում նա, մասնավորապես, գրել է. «Քանի որ ՀՀ բնակչությունը հատ-հատ ինձ հարցնում ա, Թեմուում անձնագրի տվյալները անվտանգ ա, թե չէ տեղադրելը, բոլորիդ հատ-հատ պատասխանում եմ։ Անվտանգը չգիտեմ, բայց եթե տուն առաքում եք ուզում, պետք ա տեղադրեք։ Մաքսազերծման հարց կա։

Անվտանգի պահով։ Հաստատ իրանք չեն օգտագործի ձեր անունով քյաբաբ պատվիրելու համար։ Բայց որ մի օր մոտներից արտահոսք էղավ, դե հիմա տենց ա։ Ու նենց չի, որ ձեր անձնագրային տվյալները մի քանի անգամ արդեն արտահոսք չեն եղել»։

  • Կիսվել: