հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Անվավեր, բայց գործող․ ինչու են վարորդները Երևանում «կարմիր գծերի» համար դեռ թանկ գին վճարում

Անվավեր, բայց գործող․ ինչու են վարորդները Երևանում «կարմիր գծերի» համար դեռ թանկ գին վճարում

Երևանում «կարմիր գծերի» վճարների շուրջ սկսված իրավական պայքարը 1,9 տարի է չի ավարտվում: Դատական գործընթացները  տարիներով ձգձգվում են, իսկ վարորդները շարունակում են վճարել բարձրացված գներով: Մոտ երկու շաբաթից Երևանի ավագանին կընդունի տեղական վճարների 2026թ.-ի դրույքաչափերը:  Քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Վարչական դատարանում վիճարկում է դեռևս 2024 և 2025 թվականների ավագանու որոշման՝ վճարովի ավտոկայանատեղիներին վերաբերող դրույթները: Երկու գործերով էլ Վարչական դատարանը նշված դրույթներն անվավեր է ճանաչել, սակայն որոշումներն օրինական ուժի մեջ չեն մտել, քանի որ Երևանի ավագանին բողոքարկել է: Գրում է Հետքը:

Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն առաջին անգամ Վարչական դատարան է դիմել 2024թ. փետրվարի 21-ին՝ «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» 26.12.2023թ. թիվ 43-Ն որոշման՝ վճարովի ավտոկայանատեղիների, այլ կերպ ասած՝ «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման դրույթներն ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու պահանջով:

2024թ. դեկտեմբերի 19-ին, Վարչական դատարանը՝ հինգ դատավորի կազմով, անվավեր ճանաչեց «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման դրույթները: Դատարանն արձանագրեց, որ քաղաքապետարանը որևէ ձևով չի ապացուցել, որ վճարը շեշտակի թանկացրել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով, իսկ փողոցները բեռնաթափելու պատճառաբանութունն իրավաչափ չի համարել: Սակայն, դատարանը մերժեց ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու ավագանու խմբակցության պահանջը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: