կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Անվանական կրթաթոշակների մրցույթ «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամից

Անվանական կրթաթոշակների մրցույթ «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամից

(18 Սեպտեմբերի, 2024թ., ք. Երևան) Մեկնարկել է «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի կողմից տրամադրվող անվանական կրթաթոշակների հայտերի ընդունման գործընթացը։ 2024-2025 ուսումնական տարում ընտրված դիմորդներին կտրամադրվեն ուսման վարձի մինչև 100%-ի չափով կրթաթոշակներ։

 

Կրթաթոշակների մրցույթին կարող են մասնակցել՝

 

* ԵՊԲՀ Դեղագիտության ֆակուլտետի բակալավրի և մագիստրատուրայի առկա ուսուցմամբ սովորող ուսանողները, և կլինիկական ֆարմակոլոգիայի օրդինատորները՝ ֆարմացիա մասնագիտացմամբ,

 

* ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի առկա ուսուցմամբ սովորող ուսանողները։

 Հայտերն ընդունվում են հիմնադրամի կայքով մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ:

Հիշեցնենք, որ նախորդ 3 տարիների ընթացքում «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը 57 շահառուների տրամադրել է ավելի քան 23 մլն դրամի կրթաթոշակ, ուսման վարձավճար, կրթական գրանտ և վերապատրաստման գումար։

«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ Հայաստանում կլինիկական դեղագիտությունը զարգացնելու նպատակով։ Հիմնադրամի առաքելությունն է կյանքի կոչել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի մասնագիտական երազանքը։

  • Կիսվել: