շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Անորակ աշխատանք չենք ընդունելու. Ավինյանը՝ կառուցվող 400 թեքահարթակների մասին

Անորակ աշխատանք չենք ընդունելու. Ավինյանը՝ կառուցվող 400 թեքահարթակների մասին

«Ունենքն թեքահարթակների երեք տարբերակ՝ միակողմ, երկկողմ և եռակողմ մոտեցումներով»: Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը:

«Խոսել ենք շահառուների հետ, քննարկել ենք, հաշվի են առնվել նախագծման անհրաժեշտ պայմաններն ու պահանջները: Թեքահարթակների մոտեցումներում և թեքություններում նախատեսվում է տեղակայել շոշափելի դեղին գույնի համապատասխան տիպի սալիկներ՝ տեսողության հետ խնդիրներո ունեցող հետիոտների համար:

Հետիոտները, ովքեր ունեն տեսողության խնդիրներ շոշափելով հասկանալու են որտեղ է թեքահարթակը, այնուհետև ուղղությունը ըստ համապատասխան սալիկների իրենց հայտնի է լինելու»,- նշեց Գեղամյանը:

Արձագանքելով քաղաքապետն ասաց. «Վերջապես ունենք գոնե շատ հստակ ստանդարտ թեքահարթակների մասով և սա նշանակում է, որ որևէ վարչական շրջանում թեքահարթակ կառուցելիս այս ստանդարտով ենք առաջնորդվելու: Պետք է ուշադիր լինենք, որ շինարարները նույնպս խստորեն հետևեն այն ստանդարտին, որը որ առաջադրել ենք. անորակ աշխատանք ընդունել չենք կարող»:

Ավինյնաը նաև հետաքրքրվեց, թե որքան թեքահարթակ է կառուցվելու այս տարին, ինչին Գեղամյանն արձագանքեց՝ 400 թեքահարթակ:

  • Կիսվել: