չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Աննա Վարդանյանն այսօրվանից չի կատարում Ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները

Աննա Վարդանյանն այսօրվանից չի կատարում Ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները

Աննա Վարդանյանն այսօրվանից չի կատարում Ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Հարգելի գործընկերներ, այսօրվանից չեմ կատարում ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում լրագրող գործընկերներիս՝ միասին արդյունավետ համագործակցության համար:

Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Ֆինանսների նախկին նախարարներ Վարդան Արամյանին ու Ատոմ Ջանջուղազյանին ինձ վստահելու եւ պրոֆեսիոնալ փոխգործակցության համար: Նրանց հետ աշխատելը մեծ պատիվ էր ու կարեւոր փորձառություն:

Շնորհակալ եմ նաեւ ֆինանսների նախարարության պրոֆեսիոնալ թիմին՝ իմ եւ լրագրող գործընկերներիս բոլոր հարցադրումներին համբերատար դիմակայելու համար»,- գրել է նա:

  • Կիսվել: