չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Աննա Հակոբյանը մասնակցել է աուտիզմի իրազեկման միջազգային օրվա առթիվ կազմակերպած միջոցառմանը

Աննա Հակոբյանը մասնակցել է աուտիզմի իրազեկման միջազգային օրվա առթիվ կազմակերպած միջոցառմանը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր մասնակցել է աուտիզմի իրազեկման միջազգային օրվա առթիվ «Իմ ուղին» սոցիալ-վերականգնողական զբաղվածության ցերեկային կենտրոնում կազմակերպած միջոցառմանը։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

՛՛Կենտրոնի սաները համերգային ծրագիր և ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք էին կազմակերպել։ Ցուցահանդես-վաճառքից գոյացած հասույթը տրամադրվելու է կենտրոնի սան Գևորգ Ասատրյանի ընտանիքին, ում հայրը՝ Կարենը, զոհվել է 2020թ. 44-օրյա պատերազմում՛՛,-գրել է Հակոբյանը:

 

  • Կիսվել: