չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Աննա Հակոբյանն ու Մարիամ Փաշինյանը ներկա են եղել Մարի Իզմիրլյանի անվան մանկատան տոնական միջոցառմանը

Աննա Հակոբյանն ու Մարիամ Փաշինյանը ներկա են եղել Մարի Իզմիրլյանի անվան մանկատան տոնական միջոցառմանը

Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատանն այսօր կայացել է ամանորյա տոնական միջոցառում, որին մասնակցել են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը և այլ հյուրեր։Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջից։

Ներկաները դիտել են հաստատության սաների ամանորյա միջոցառումը, շփվել նրանց հետ, մաղթել խաղաղ ու անհոգ մանկություն։ Միջոցառման ավարտին վարչապետի տիկինը մանկատան սաներին է փոխանցել իրենց իսկ կողմից գրված նամակների հիման վրա ձեռք բերված նվերները։ 

Հիշեցնենք, որ հաստատությունում շուրջօրյա խնամք ու դաստիարակություն է ստանում 116 երեխա։

  • Կիսվել: