չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Աննա Հակոբյանն այցելել է բեկորային վիրավորում ստացած Դավիթ Մանուկյանին և պատերազմում անմահացած Սահակ Վարագյանի ընտանիքին (լուսանկարներ)

Աննա Հակոբյանն այցելել է բեկորային վիրավորում ստացած Դավիթ Մանուկյանին և պատերազմում անմահացած Սահակ Վարագյանի ընտանիքին (լուսանկարներ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն այցելել է պատերազմում բեկորային վիրավորումներ ստացած ժամկետային զինծառայող Դավիթ Մանուկյանին, ինչպես նաև՝ պատերազմում անմահացած պայմանագրային զինծառայող Սահակ Վարագյանի ընտանիքին:

՛՛Այսօր Գյումրիում այցելել եմ պատերազմում բեկորային վիրավորումներ ստացած ժամկետային զինծառայող Դավիթ Մանուկյանին: Դավիթը վերականգնողական բուժման ընթացքի մեջ է։

Այցելել եմ նաեւ Արթիկ՝ պատերազմում անմահացած պայմանագրային զինծառայող Սահակ Վարագյանի ընտանիքին, ով հայրենիքին ժառանգել է երեք որդի եւ նորածին, աննման դուստր՝ Սոսե անունով՛՛,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Հակոբյանը՝ կցելով լուսանկարներ։

 

  • Կիսվել: